‘Բակո Սահակյանը հանդիպել է «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգողի հետ ‘

1205

Ապրիլի 15-ին Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը, ինչպես նաեւ՝ քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության զարգացման հարցերը, ԼՂՀ միջազգային ճանաչումը ներկա տարածաշրջանային եւ համաշխարհային մարտահրավերների լույսի ներքո:

Նախագահ Բակո Սահակյանն ու Կարեն Օհանջանյանը հատուկ ընդգծել են երկրի համար բաց, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացումը, ինչն, անկասկած, կծառայի ԼՂՀ միջազգային վարկի բարձրացմանը:

 

Նախորդ հոդվածը‘ԵՄ խորհրդարանի բանաձեւը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ․ «ՊՍԺ» – «Բարսելոնա»՝ 1:3 (տեսանյութ)’