‘Բակո Սահակյանը ՀՀՀ Ֆրանսիայի տեղական մարմնին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով ‘

739

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին Լիոն քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը, իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ հիմնադրամի այս մասնաճյուղը համարվում է Ֆրանսիայի հայ համայնքի կարեւորագույն կառույցներից մեկը, որն իր ստեղծման առաջին իսկ օրից ակտիվ մասնակցություն է ունենում Հայրենիքին սատարելու եւ Արցախի շենացման ու զորացման գործում: Երկրի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ազգանպաստ գործունեության 20-ամյակի կապակցությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով:

 

Նախորդ հոդվածը‘Խորենացի փողոցում միակողմանի երթևեկությունը կդառնա երկկողմանի ‘
Հաջորդ հոդվածը‘Զորի Բալայանի նամակը Պուտինին. Վերադարձ Ղարաբաղյան Գյուլիստանին ‘