‘Բակո Սահակյանը նշանակումներ է կատարել’

1069

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իրինա Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի)։

Նախագահի մեկ այլ հրամանագրով ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր՝ Վահե Բալայանին ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին ՝ մինչեւ 2017 թվականի հունվարի 11-ը պաշտոնավարման ժամկետով:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Ես Վատցկեին և Ցորկին շնորհակալ եմ այն բանի համար, որ իրենք ինձ դատարկ հարցեր չեն տալիս, չեն նայում կասկածելի հայացքով, երբ ես այս կամ այն որոշումն եմ ընդունում »’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Վալդեսը մարզվել է «Մանչեսթր Յունայթեդի» հետ’