‘Բակո Սահակյանն այցելել է «Հեռուստամարաթոն-2013»-ի փարիզյան գրասենյակ’

610

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ: Երկրի ղեկավարն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջանակներում ընթացող համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: 

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի ողջ անձնակազմին` հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, բոլոր կամավորներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունենում հեռախոսամարաթոնին` ընդգծելով, որ Եվրոպայի հայությունը միշտ եղել է Արցախի կողքին` ըստ ամենայնի սատարելով Արցախի Հանրապետությանը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Գործը գարնան չհասնի’
Հաջորդ հոդվածը‘Պատմության քառուղիներում կորածները’