‘Բակո Սահակյանն այցելել է նախօրեին վիրավորված զինվորներին’

1356

Մարտի 20-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Սահակյանը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակի մասին, զրուցել նրանց հարազատների հետ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ բժիշկներն անում են հնարավորը վիրավորների վիճակը բարելավելու համար:

Նախագահը նշել է, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է իր հերոս զինվորներով, ովքեր պատվով շարունակում են ավագ սերնդի գործը՝անձնվիրաբար պաշտպանելով Հայրենիքի սահմանները:

Այցի ընթացքում Բակո Սահակյանին ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Նախորդ հոդվածը‘ՌԴ տնտեսական զարգացման նախարարություն. ԵԱՏՄ արժութային միությանը սկզբում կարող են անդամակցել ոչ բոլոր երկրները’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա հինգ օրերին անկայուն եղանակը կշարունակվի ‘