‘Բակո Սահակյանն ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պաշտոնական պատվիրակությանը’

628

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հուլիսի 17-ին  ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պաշտոնական պատվիրակությանը: Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել է Նոր Հարավային Ուելսի եւ Արցախի միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանություններին եւ ժողովրդին՝ Արցախին սատարելու եւ մեր պետության անկախությունը փաստացի ճանաչելու համար` հավելելով, որ այն կարեւոր քաղաքական ու բարոյական քայլ էր Արցախի միջազգային ճանաչման եւ երկկողմ հարաբերությունների հաստատման տեսանկյուններից: Երկուստեք նշվել են փոխգործակցության համար առկա բոլոր անհրաժեշտ պայմանների առկայությունը եւ այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարուժան Իսկանդարյանը, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի անդամներ եւ պաշտոնատար այլ անձինք:  

Նախորդ հոդվածը‘«ՌԴ իշխանությունները Հ. Հարությունյանին օգտագործում են ներքին ու արտաքին խնդիրներ լուծելու համար»’
Հաջորդ հոդվածը‘Հ. Հարությունյանի հարազատները մտադիր են միանալ Ազատության հրապարակի ցուցարարներին’