‘Բակո Սահակյանն ընդունել է բելգիացի բարերարին’

662

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է բելգիահայ բարերար Անդրե Գյումուշջյանին:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը ողջունել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը մասնակցելու բարերարի պատրաստակամությունը` ընդգծելով, որ Սփյուռքի ներգրավումը Արցախի զորացման գործին կարևոր է երկրում բիզնես կուլտուրայի զարգացման և առաջատար մոտեցումների կիրառման տեսանկյուններից:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղար. Մեր հատուկ ծառայությունները չափն անցել են’
Հաջորդ հոդվածը‘2014 թվականին Հայաստան կայցելի Շեքսպիրի «Գլոբուս» թատրոնը’