‘Բակո Սահակյանն ընդունել է Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակությանը’

647

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Խորխե Օրիկոյի գլխավորությամբ, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բակո Սահակյանը նշել է, որ Արցախն ու Ուրուգվայը բարեկամ երկրներ են, որոնք ունեն բազմաթիվ նմանություններ թե իրենց պատմության, թե պետականաշինության փիլիսոփայության տեսանկյունից, ինչը բարենպաստ նախադրյալներ է ստեղծում երկու պետությունների միջեւ փոխգործակցության զարգացման համար:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ուրուգվայի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաեւ նրա հավասարակշռված քաղաքականությունն Արցախի Հանրապետության ճանաչման եւ  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Երկուստեք նշվել է երկու երկրների միջեւ կապերի խորացման կարեւորությունը եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, Ուրուգվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ուրուգվայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնատար անձինք:

 

Նախորդ հոդվածը‘«Ֆեյսբուքը» փակել է հունական ազգայնական կուսակցության էջերը ‘
Հաջորդ հոդվածը‘Արքայազն Չարլզի մասին առասպելները հերքող պաշտոնական էջ է բացվել ‘