‘
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է հանրահայտ ռոք երաժիշտներ Դերեկ Շիրինյանին ու Գլեն Հյուզին: Նախագահը ողջունել է երաժիշտների համերգի անցկացումն Արցախում՝ նշելով, որ այն նպաստում է հանրապետության մշակութային կյանքի աշխուժացմանը:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Նարինե Աղաբալյանը, — հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:
‘