‘
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք նշվել է, որ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը հանդիսանում է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը:
‘