‘Բակո Սահակյանն ընդունել է սփյուռքահայ բարերարների’

921

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում ընդունել է սփյուռքահայ մի խումբ բարերարների՝ Վարդգես եւ Մերի Նաջարյանների գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը, Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախին մշտապես սատարելու համար՝ նշելով, որ նրանք իրենց անձնական օրինակով նպաստել են բարերարության մշակույթի ձեւավորմանը Հայրենիք-Սփյուռք փոխգործակցության համատեքստում: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նախորդ հոդվածը‘Կիևի Անկախության հրապարակում ցուցարարները պարում են Ռուսլանայի երգի ուղեկցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Յուրի Վարդանյանի որդին ասել է, թե թմրանյութը Սերժ Սարգսյանի ընտանիքի համար էր բերում’