‘Բակո Սահակյանն ու Դերենիկ Դումանյանը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր’

655

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են առողջապահության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես, Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարությունների և տարբեր բժշկական հիմնարկների միջև կապերի հետևողական խորացումն ու ամրապնդումը` այն համարելով պահանջված ու օգտակար թե՛ Արցախի, թե՛՛ Հայաստանի համար:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Գազը թա՞նկ է, հոսանք կվառես’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի երևանյան համերգը (ֆոտոշարք)’