‘Բակո Սահակյան. Բանակի մարտունակությունը շարունակաբար բարձրացվելու է’

702

Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի տեղի ունեցած հրամանատարական կազմի ընդհանուր պլանային հավաքի ժամանակ հայտարարել է, որ ԼՂՀ Զինված ուժերի մարտունակությունն անշեղորեն բարձրանալու է:

Արցախի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խոսքով, բանակաշինությունը պետության կենսագործունեության առանցքային ուղղություններից մեկն է:

«Առանց ուժեղ եւ մարտունակ Զինված ուժերի հնարավոր չէ պատկերացնել անկախ հայկական պետականությունը եւ նրա ապահով ապագան: Հենց դրա խորն ըմբռնմամբ էլ արվում է եւ շարունակվելու  է արվել ամեն հնարավորը՝ ԶՈւ մարտունակության հետեւողական բարձրացման, տեխնիկական սպառազինման, բանակի անկոտրում ոգու պահպանման, Հայրենիքի պաշտպանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ», — նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, հայտարարել է Բակո Սահակյանը: 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը վերադարձել է արձակուրդից’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ նախագահ. ՄԽ խումբը պետք է ակտիվացնի ջանքերը ԼՂ խնդրի լուծման համար’