‘Բահրեյնի ՆԳ նախարարը Քաթարին մեղադրել է իր ուժայիններին լրտեսելու մեջ’

2391

‘

Բահրեյնի ՆԳՆ ղեկավար գեներալ Ռաշիդ բեն Աբդալլա Ալ Խալիֆան Քաթարին մեղադրել է «Բահրեյնի  անվտանգության և ռազմական կառույցներին լրտեսելու» մեջ:

«Քաթարը շարունակում է միջամտել Բահրեյնի թագավորության ներքին գործերին և լրտեսում է նրա անվտանգության և ռազմական կառույցների ուժերին, ինչը վտանգում է Բահրեյնի ազգային անվտանգությունը»,- ասել է Ալ Խալիֆան համաարաբական  «Աշ-Շարկ ալ Աուսատ» թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Քաթարը սպառնում է Պարսից ծոցի պետությունների անվտանգությանը՝ «շարունակելով վարել միանձնյա որոշումներ կայացնելու քաղաքականություն, ընդունելով և թաքցնելով ծայրահեղականների և ահաբեկիչների»:

 Փոխանցում է ria.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Բելգիայի թագավորի եղբայրը կարող է զրկվել լրավճարից’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելում մտադիր են մահապատիժ մտցնել ահաբեկիչների համար’