‘
Իրաքի իշխանությունները դեմ հանդես կգան Քուրդիստանի՝ անկախություն ձեռք բերելու ցանկացած միակողմանի քայլի, փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարության ներկայացուցիչ Սաադ ալ-Հադիտիին:
«Ոչ մի կողմը չի կարող ինքնուրույն՝ անկախ մյուս կողմերից, որոշում կայացնել Իրաքի ճակատագրի վերաբերյալ,- հայտարարել է ալ-Հադիտին: — Իրաքը, սահմադրության համաձայն՝ լիիրավ ինքնիշխանություն ունեցող դեմոկրատական դաշնային պետություն է: Ցանկացած գործողություն՝ ցանկացած կողմից, պետք է հիմնվի երկրի սահմանադրության վրա»,- հավելել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները մտադիր են անկախության հանրաքվե անցկացնել սեպտեմբերի 25-ին:
Փոխանցում է ria.ru-ն:
‘