‘
Իրաքի կառավարությունը անկախության հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բանակցություններ չի վարի Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության հետ, փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին:
«Մենք պատրաստ չենք քննարկել կամ երկխոսել հանրաքվեի արդյուքների վերաբերյալ, քանի որ դա հակասահմանադրական է»,- ալ-Աբադիի խոսքն է մեջբերում լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նախնական տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել է ընտրողների ցուցակում ընդգրկված 5,2 մլն քրդերի մոտավորապես 80 %-ը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘