‘Բաղդադում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 250-ի’

1521

Այդ մասին հաղորդել են Իրաքի իշխանությունները: Ավելի վաղ հաղորդվել էր 165 զոհերի մասին:

Ականապատված բեռնատարը պայթեցվել էր Էլ-Կառադա աշխույժ թաղամասում, որտեղ իրաքցիները Ռամադանի ավարտի կապակցությամբ գնումներ էին կատարում: Երկրորդ պայթյունը տեղի էր ունեցել որոշ ժամանակ անց՝ Բաղդադի հյուսիսում:

Մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է կիրակի օրը որոտացած երկու պայթյունների պատասխանատվությունը:

Իրաքում շարունակվում է համազգային սուգը:

Իրաքում պայթյուններ են որոտում մշտապես, սակայն կիրակի օրվա հարձակումը զոհերի թվով ամենախոշորն էր 2003 թ. ի վեր, երբ Իրաք ներխուժեցին կոալիցիոն ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը’
Հաջորդ հոդվածը‘ «Ռուսական հետք»՝ թուրքական պայթյուններում’