‘
Առնվազն 25 մարդ է զոհվել, 40-ից ավելին վիրավորվել է այսօր Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով: Ինչպես հաղորդել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, պայթուցիկներով բեռնված ինը ավտոմեքենաներ պայթել են Բաղդադի հյուսիում և արևելքում: Կիրակի օրը նույնպես պայթյուններ են որոտացել երկրի հյուսիսային Էրբիլ քաղաքում՝ քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաքում, որոնց հետևանքով զոհվել է վեց մարդ, 36-ը վիրավորվել են:
Իրաքում լարվածությունը պահպանվում է՝ կապված Սիրիայում շարունակվող հակամարտության հետ: Երկիրը, որի բնակչությունը ներկայացնում են ինչպես սուննիները, այնպես էլ շիաները, թաղվել է կրոնական երկպառակությունների մեջ: Իրաքում արդեն քանի ամիս է՝ շարունակվում են բռնությունները: Երկրի տարբեր ծայրերից պայթյունների և ահաբեկչությունների մասին լուրեր են ստացվում ամեն օր: Օգոստոսին, ՄԱԿ-ի տվյալներով, Իրաքում սպանվել է 804 մարդ, հուլիսին զոհերի թիվը կազմել է 1057 հոգի, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘