‘
Նվազագույնը 22 մարդ է զոհվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մարտի 19-ին տեղի ունեցած պայթյունների հետևանաքով, տեղեկացնում է Reuters լրատվականը:
Բաղդադի՝ շիիթական թաղամասերում ահաբեկիչները գործի են դրել պայթուցիկ նյութով լցված ավտոմեքենաներ և ճանապարհամերձ ականներ:
France Presse գործակալությունն իր հերթին տեղեկացնում է 7 պայթյունների հետևանքով 12 զոհերի և 56 տուժածների մասին: Մինչ այս պահը ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Վերջին շրջանում Իրաքում լարվածության աճ է դիտվում, ինչը կապված է իսլամական խոշորագույն համայնքների՝ սունիների և շիաների հակամարտության սրմամբ: Սադամ Հուսեյնի կառավարության տարիներին սունիները առանցքային դեր էին կատարում Իրաքի պետական համակարգում, սակայն ԱՄՆ-ի զինված ներխուժումից և Հուսեյնի տապալումից հետո շիաները ճնշեցին սունիներին՝ գրավելով մի շարք կարևոր պետական պաշտոններ, որոնցից ամենաազդեցիկը վարչապետի պաշտոնն է:
‘