Բաղերի. Չենք հանդուրժելու սահմանների որևէ փոփոխություն

113

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն:

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ և«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում իրենց միջև խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: «Մենք հակամարտությունների և պատերազմների չենք ձգտում, սակայն չենք լռում, երբ պետք է դրանց դիմակայել»,- ասել է Բաղերին:

Նախորդ հոդվածըԶախարովան Բայդենի ելույթը «անպարկեշտ» է անվանել
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ. Ուկրաինան և Բելառուսը չեն կարող հանդես գալ նույն խմբում