‘Բաղրամյանի թոռը ժամանել է. Մամուլ’

974

«Հրապարակի» տեղեկություններով` տևական ժամանակ է, ինչ Հայաստանում է և Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է Լևոն Բաղրամյանը: Թերթը հիշեցնում է ավելի վաղ իր հրապարակած տեղեկությունն այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախքան ընտրությունները, նրան առաջարկել էր ԱՄՆ-ից գալ Հայաստան, դառնալ իր շտաբի պետը: Վերջինս չէր համաձայնել: Սակայն, ինչպես տեղեկացրել են թերթի աղբյուրները, ընտրությունների վերջին շաբաթում Բաղրամյանը եկել էր և այսօր այստեղ է: Ավելին` ինքն է համակարգում Ազատության հրապարակում ընթացող ասուլիսները: «Հրապարակի» հիշեցմամբ` Լևոն Բաղրամյանը Մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկն է, ապրում է ԱՄՆ-ում, 12 տարեկան է եղել, երբ տեղափոխվել են Միացյալ Նահանգներ, աշխատում էր ամերիկյան Կոնգրեսում, որպես փորձագետ` մասնակցել էր Օբամայի քարոզարշավին, Հայաստան գալու առիթով թողել է փորձագետի աշխատանքը, Րաֆֆի Հովհաննիսյանի որդու` Կարինի ընկերն է և գնահատվում է որպես առավել չափավոր կուրսի կողմնակից: Ի դեպ, ըստ լավատեղյակների, Կարինը միակն է, ում լիարժեք վստահում է Րաֆֆին և կիսվում: Որոշ գնահատումներով, հենց Կարինն է մոդերացնում հոր` Րաֆֆու աշխատանքային օրակարգը:

Նախորդ հոդվածը‘Կեղծ ցուցմունք է տվել ու հիմա զղջում է’
Հաջորդ հոդվածը‘Մարզերի բնակիչների դերը ավագանու ընտրություններում. Մամուլ’