‘Բաղրամյան 26-ի մոտակայքում պայթուցիկ չի հայտնաբերվել’

660

Դեկտեմբերի 2-ին, ժամը 10.38-ին ՀՀ ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 17 հասցեում՝ Մետրոպոլիտենի կայարանում, պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:

Մեր տեղեկություններով,  Բաղրամյան պողոտայի մի քանի հատվածներից, մասնավորապես՝  նախագահական նստավայրի մոտից, տարհանել  են բոլոր մարդկանց: 

Նախորդ հոդվածը‘Բերման ենթարկվածները շուտով ազատ կարձակվեն. Ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Բերման ենթարկված ակտիվիստների թիվն ավելանում է’