‘
iLur.am-ի տեղեկություններով, այսօր վատացել է հունիսից Բաղրամյան 26-ի մոտ նստացույց անող կնոջ` Էմմա Սահակյանի առողջական վիճակը: Վերջինս տեղափոխվել է հանրապետական հիվանդանոց: Հիշեցնենք, որ տիկին Սահակյանը պնդում էր, որ ինքը Գարեգին Նժդեհի եղբոր թոռնուհին է:
Տիկին Սահակյանը նստացույցի էր դիմել`բողոքելով իր բարեկամուհի Սուսաննա Մարգարյանից, որն ապօրինաբար տիրացել է իր ունեցվածքին:
‘