ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ Ռուսաստանում դատապարտված ամերիկացի Թրևոր Ռիդին ազատ արձակելու անհրաժեշտության հարցը բարձրացրել է մոտավորապես երեք ամիս առաջ։
Ամերիկյան առաջնորդի խոսքը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Ես դա արել եմ։ Ես այդ հարցը բարձրացրել եմ։ Դա երեք ամիս առաջ էր»,- ասել է Բայդենը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն չորեքշաբթի հայտարարել է, որ պատրաստ է ամերիկացի Ռիդին փոխանակելու ռուսաստանցի Կոնստանտին Յարոշենկոյի հետ։
Օդաչու Յարոշենկոն 2011 թ․ ԱՄՆ-ում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով։ Նա լրիվ հերքել է իր մեղքը և իր ձերբակալությունը համարել սադրանք, իսկ գործն էլ՝ շինծու։
ԱՄՆ-ից ուսանող Ռիդը 2020 թ․ Ռուսաստանում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ ոստիկանների վրա հարձակվելու վերաբերյալ գործով։
Երկար բանակցություններից հետո ապրիլի 27-ին տեղի է ունեցել փոխանակումը։ Յարոշենկոյի պաշտպանական կողմը նշել է, որ փոխանակումը կայացել է երրորդ երկրում, հաղորդում է Интерфакс-ը։
Փոխանցում է tass.ru-ն։