Բայդենը Իրաքի վարչապետին հրավիրել է Սպիտակ տուն

50

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում Իրաքի կառավարության ղեկավար Մուհամեդ աս Սուդանիի հետ հանդիպմանը նրան է փոխանցել ամերիկյան նախագահ Ջո Բայդենի պաշտոնական հրավերը այցելելու Սպիտակ տուն։

Այդ մասին ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ։

Իր կողմից՝ INA լրատվական գործակալությունը, հղում անելով Իրաքի կառավարությանը, տեղեկացրել է, որ աս Սուդանին ընդունել է հրավերը և պատրաստակամություն է հայտնել այցելել ԱՄՆ նախագահի նստավայր, երբ նշանակվի հանդիպումը։

Աս Սուդանին նշել է, որ Իրաքը, նախկինի պես, գնահատում է ԱՄՆ ԶՈՒ-ի հետ համագործակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մնացորդների դեմ պայքարում, թեպետ վերջին շրջանում իրաքյան բանակը էականորեն հզորացել է և հիմա կարող է ինքնուրույն ապահովել անվտանգությունը երկրի ներսում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՏոկիոն, Սեուլը և Վաշինգտոնը մտահոգ են Մոսկվայի և Փհենյանի համագործակցությամբ
Հաջորդ հոդվածըԷկվադոր․ Նախագահի պաշտոնի թեկնածուն դիմել է դատախազություն