ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի՝ հունվարի 25-ին, կհայտարարի Ուկրաինային Abrams տանկեր մատակարարելու որոշումը, տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցչի։
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ տանկերը, որ Վաշինգտոնը մտադիր է փոխանցել Կիևին, «Պենտագոնի պահեստներից չեն վերցնելու, դրանք կտրվեն պայմանագրով»։
The Street Journal թերթը հունվարի 24-ին, աղբյուրները մատնանշելով՝ տեղեկացրել է, որ ԱՄՆ վարչակազմը հակված է Ուկրաինային նշանակալի թվով Abrams տանկեր փոխանցել։ Պարբերականը նշում է, որ Վաշինգտոնի այդ քայլը ԳԴՀ-ի հետ պայմանավորվածության մի մասը կլինի, որով նախատեսվում է, որ Կիևին կփոխանցվեն Leopard 2 գերմանական մի քանի տանկեր, ինչպես նաև Բեռլինը համաձայն է, որ Լեհաստանը և այլ երկրներ Կիևին մատակարարեն գերմանական արտադրության տանկեր։
Փոխանցում է tass.ru-ն։