Բայդենը կրկին Սի Ձինպինին բռնապետ է անվանել

118

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդել է, որ ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին կարելի է բռնապետ համարել։

Սան-Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա նահանգ) Ասիական-Խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովի շրջանականերում Սի Ձինպինի հետ բանակցություններից հետո ճեպազրույցում Բայդենին խնդրել են ճշտել՝ պատրա՞ստ է, ինչպես այս տարի նախկինում, Չինաստանի առաջնորդին բռնապետ անվանել։

«Դե, լսեք, նա այդպիսին է։ Նա բռնապետ է այն իմաստով, որ մի երկիր է ղեկավարում՝ այնպիսի մի կառավարությամբ, որն ամբողջությամբ տարբերվում է մերից», -պատասխանել է Բայդենը։

Նախորդ հոդվածըՁինպինը և Բայդենը պայմանավորվել են վերականգնել շփումները ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի զինվորականների միջև
Հաջորդ հոդվածը«Ռաֆահ» անցակետով նոյեմբերի 15-ին 107 ռուսաստանցի է անցել