ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային։
Հանդիպման մանրամասներն առայժմ չեն հրապարակվում, բայց ավելի վաղ Բելառուսի նախագահի նախկին թեկնածուն ամերիկյան իշխանություններին կոչ է արել ուժգնացնել ճնշումը Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ։
Վաշինգտոնում հանդիպելով բելառուսական համայնքի ներկայացուցիչների հետ՝ Տիխանովսկայան նաև տեղեկացրել է, որ ամերիկյան իշխանություններին խնդրել է աջակցել Բելառուսում ազատ ԶԼՄ-ներին և նոր պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի ռեժիմի դեմ։
Տիխանովսկայան ԱՄՆ է ժամանել պետքարտուղարության հրավերով։ Նա բանակցություններ է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի և արտաքին քաղաքական գերատեսչության խորհրդական Դերեկ Շոլլի հետ։ Արարողակարգին հակառակ՝ հանդիպմանը կարճ ժամանակով մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Սպիտակ տունն առայժմ չի մեկնաբանում բելառուսկան ընդդիմության առաջնորդի այցը։
Փոխանցում է BBC-ն։