ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային հրավիրել է պաշտոնական այցով ԱՄՆ ժամանել 2024 թ․ և հնարավորինս շուտ։
Այդ մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է ճապոնական կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Հանդիպման ընթացքում նախագահ Բայդենը վարչապետ Կիսիդային հրավիրել է այցելել ԱՄՆ եկող տարի, հնարավորինս սեղմ ժամկետներում։ Ինչ վերաբերում է որոշակի ամսաթվերին և մանրամասներին, ապա դրանք դեռ պետք է մշակվեն»,- ասել է նա։
Կիսիդան պաշտոնական այցով Վաշինգտոն է այցելել ընթացիկ տարվա հունվարին։