ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շահել է գրազը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյից նվեր է ստացել ապխտած միս, տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։
Հունիսին երկու առաջնորդները որոշել էին գրազ գալ, թե որ հոկեյի թիմն է հաղթելու Սթենլիի գավաթի եզրափակչում, ինչի վերաբերյալ պայմանավորվել էին Թրյուդոյի twitter-յան էջում։ Եզրափակիչ խաղում ամերիկյան «Թամփա» ակումբը ջախջախել էր կանադական «Մոնռեալին»։
Երեկ ԱՄՆ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը պատմել է ԱՄՆ-ի և Կանադայի առաջնորդների միջև հեռախոսային խոսակցության մասին, որի ընթացքում Բայդենը շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետին մոնռեալական ձևով ապխտած մսի համար։
Փոխանցում է ria.ru-ն։