ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի շնորհավորել է հանրապետականներին ընտրությունների արդյունքում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանալու կապակցությամբ և հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել նրանց հետ։
«Շնորհավորում եմ ստորին պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթիին մեծամասնություն ստանալու առթիվ»,- ասվում է ԱՄՆ նախագահի գրավոր շնորհավորական հայտարարության մեջ։
Դեմոկրատ Բայդենը հավաստիացրել է, որ արդյունքների հասնելու համար պատրաստ է «աշխատելու Ներկայացուցիչների պալատի հանարպետականների հետ՝ ի փառս շարքային ամերիկացիների»։
Բայդենի կարծիքով՝ անցյալ շաբաթ կայացած միջանկյալ ընտրությունները «ցույց տվեցին ամերիկյան դեմոկրատիայի կայունությունը»։
« Ակնհայտ դարձավ քաղաքական բռնության, ընտրությունների արդյունքները չընդունողներին ահաբեկելու վճռական մերժումը։ Վճռականորեն հայտարարվեց, որ Ամերիկայում գերիշխում է ժողովրդի կամքը»,- հավելել է պետության ղեկավարը։
Փոխանցում է tass.ru-ն։