Բայդենը որոշել է երկարացնել սեպտեմբերի 11-ից հետո մտցված արտակարգ դրության ռեժիմը

140

ԱՄՆ իշխանությունների կողմից 2001 թ․ սեպտեմբերի 11-ից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը երկարացվում է ևս մեկ տարով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

ԱՄՆ առաջնորդի կարծիքով՝ ահաբեկչական սպառնալիքը, որի պատճառով 20 տարի առաջ ԱՄՆ իշխանությունները մտցրել են արտակարգ դրություն, դեռևս առկա է։

Արտակարգ դրությունն ամենասկզբից հայտարարվել է 2001 թ․ սեպտեմբերի 14-ին,  այն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի կողմից, Նյու Յորքում և Վաշինգտոնում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեչական գործողություններից հետո, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան երեք հազար մարդ։

Ահաբեկչական գործողությունների հետաքննության պաշտոնական արդյունքները շատերի համար համոզիչ չեն, և դա էր պատճառը, որ ծնվել էին այլընտրանքային վարկածներ, որոնք ունեին իրենց կողմնակիցները։

Գրոհից մի քանի ժամ անց ՀԴԲ-ն արդեն եզրակացրել էր, որ դրա ետևում «Ալ-Քաիդան» է կանգնած։ Իսկ զոհվածների հարյուրավոր հարազատներ կոլեկտիվ հայց էին ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ՝ նրան մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ։

Վարկածներից մեկի համաձայն ՝ Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ շենքերի մեջ մխրճված օդանավերը ռադիոկառավարվող էին, և ոչ ոք էլ դրանք չէր առևանգել։

Մեկ այլ վարկածի կողմնակիցներ պնդում են, որ առևանգված օդանավերից հեռախոսազանգեր չէին կարող լինել, որովհետև այն ժամանակ ինքնաթիռներում դեռ այնպիսի սարքավորումներ չկային, որոնք կապահովեին կայուն ազդանշան։ Բացի այդ, կասկածելի էր այդ հեռախոսազնաերից մեկի բովանդակությունը․ «Բարև, մամ, ես եմ՝ Մարկ Բերգմանը»։ Հազիվ թե մեկը զանգահարի իր մորը և ներկայանա անուն-ազգանունով։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԽաղաղապահ առաքելության տեղակայման ժամկետը կերկարաձգվի․ Մուրադով
Հաջորդ հոդվածըԿասիլյասը դարպասապահների պատրաստման կենտրոն է բացել Դուբայում