Ջո Բայդենի վարչակազմը հինգշաբթի հայտարարել է, որ խիստ պահանջներ է մտցնում կորոնավիրուսի դեմ պատվաստման կապակցությամբ, որոնք ուժի մեջ կմտնեն եկող տարվա հունվարի 4-ին։
ԱՄՆ նախագահը պահանջել է, որ մինչև այդ օրը երկրում պատվաստված լինեն բոլոր այն ընկերությունների աշխատակիցները, որտեղ անձնակազմի թիվը հարյուրից ավելի է, ինչպես նաև բոլոր բուժաշխատողները և պետական ընկերությունների աշխատակիցները։
Ընդհանուր առմամբ՝ պետք է պատվաստում ստանա 84 մլն մարդ, ինչն այդ երկրի աշխատուժի մոտավորապես երկու երրորդն է։
Հունվարի 4-ից հետո աշխատել կթույլատրվի միայն պատվաստման հավաստագիր կամ բացասական թեստ ունեցող մարդկանց, ընդ որում՝ թեստը հարկավոր կլինի հանձնել ամեն շաբաթ, սեփական հաշվին։
Բայդենի որոշումն արդեն քննադատության է ենթարկվել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից, որոնք պարտադիր պատվաստման պահանջն անվանել են դիկտատուրա։
Փոխանցում է BBC-ն։
