Բայդենը վստահ է, որ «կհաջողվի լուծում գտնել» ՌՀՍԿՊ-ին ՌԴ-ի մասնակցության կասեցմանը

455

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համոզմունք է հայտնել, որ կհաջողվի լուծում գտնել ռուսաստանաամերիկյան Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագրին Ռուսաստանի Դաշնության մասնակցության կասեցման հարցում։

«Նման որոշումը մեծ սխալ էր։ Անպատասխանատու քայլ»,- պնդել է Բայդենը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ ՌԴ ղեկավարության այդ որոշումը համարում է միջուկային զենք կիրառելու նախապատրաստության ապացույց։

«Կարծում եմ՝ դա սխալ է, բայց վստահ եմ, որ մենք կարող ենք լուծում գտնել»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱվստրալիայի ԱՕԿ-ը կոչ է արել թույլ տալ ռուսներին և բելառուսներին չեզոք կարգավիճակով մասնակցել Փարիզի ՕԽ-ին
Հաջորդ հոդվածըՄոլդովայում մեկնաբանել են ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Մերձդնեստրի դեմ սադրանքի վերաբերյալ