Բայդենը քննադատել է Ուկրաինայի օգնությունը կրճատելու կողմնակից հանրապետականներին

594

Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սուր քննադատության է ենթարկել հանրապետականներին, որոնք հակված են կրճատելու Վաշինգտոնի օգնությունը Կիևին։

«Հանրապետականներն ասում են, որ եթե իրենք հաղթեն (Կոնգրեսի ընտրություններում), ապա հազիվ թե շարունակեն ֆինանսավորել Ուկրաինային։ ․․․ Այդ մարդիկ չեն հասկանում։ Դա շատ ավելին է, քան Ուկրաինան է։ Դա Արևելյան Եվրոպան է։ Դա ՆԱՏՕ-ն է։ Դրանք իսկապես լուրջ հետևանքներն են։ Նրանք ոչ մի գաղափար չունեն ամերիկյան արտաքին քաղաքականությունից»,- առաջիկա ընտրություններին ընդառաջ Ֆիլադելֆիայում հայտարարել է Բայդենը։

«Մյուս թիմի այդ տղաները դա չեն հասկանում։ Նրանք չեն հասկանում, որ այն, ինչ անում է Ամերիկան, կսահմանի, թե ինչպես գործի մնացած աշխարհը։ Նրանք մեզ են նայում որպես առաջնորդի։ Նրանք նայում են մեզ, որովհետև իրենք այդքան մեծ ու հզոր չեն»,- ասել է Բայդենը։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքքարթին ակնարկել է, որ առաջիկա ընտրություններում հանրապետականների հաղթանակի դեպքում Կիևին հատկացվող օգնությունը կարող է կրճատվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիևը Սերբիայից խնդրում է հանձնել ՈՒԱԾ նախկին գեներալ Նաումովին
Հաջորդ հոդվածըՀանս Նիմանը դատի է տվել Մագնուս Կարլսեին՝ պահանջելով 100 միլիոն դոլար