ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատության տարափ է տեղացել Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հասցեին՝ այն բանի համար, որ նրանք չեն մասնակցել Գլազգոյում ընթացող միջազգային էկոլոգիական գագաթնաժողովին։
Չինաստանը և Ռուսաստանն իրենց պատվիրակություններն են ուղարկել Գլազգո, սակայն ո՛չ Սի Ձինպինը, ո՛չ էլ Վլադիմիր Պուտինը չեն ժամանել։
Չինաստանը մթնոլորտի խոշորագույն աղտոտողն է ածխածնային գազով, Ռուսաստանը հինգերորդն է՝ Չինաստանից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից և Հնդկաստանից հետո։
Բայդենն ասել է, որ համաշխարհային առաջնորդի այն դերը, որը փորձում է խաղալ Չինաստանը, չի համապատասխանում նրան, որ երկրի ղեկավարը չի ներկայանում նման կարևոր գագաթնաժողովին, և դա Սի Ձինպինի մեծ սխալն է։
«Սա ուղղակի հսկայական խնդիր է, և նրանք դրանից հեռու մնացին։ Ինչպե՞ս կարելի այդպես վարվել և հավակնել ինչ-որ առաջնորդության»,- հայտարարել է Բայդենը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև Վլադիմիր Պուտինին։
«Դուք գիտեք, նրա տունդրան այրվում է։ Բառի բուն իմաստով՝ այրվում է։ Նա լուրջ, չափազանց լուրջ խնդիրներ ունի, և նա չի ասում, որպատրաստ է ինչ-որ բան անել»,- ասել է Բայդենը։
Փոխանցում է BBC-ն։
