Բայդենը և Սի Ձինպինը փոխադարձ հարգանք են դրսևորել

480

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը առաջին տեսահանդիպումն են անցկացրել, որի ընթացքում նրանք մի քանի ժամ քննարկել են իրենց միջև առկա տարաձայնությունները, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ երկու տերությունները կարող են և պետք է համագործակցեն։

Ավելի վաղ նախագահները երկու անգամ հեռախոսով են զրուցել։ Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Սպիտակ տունը անձնական հանդիպման հույս ուներ, սակայն Սի Ձինպինը պատրաստ չի եղել մեկնելու արտասահման՝ նա Չինաստանը չի լքել արդեն գրեթե երկու տարի։

«Շատ ուրախ եմ վաղեմի բարեկամիս տեսնելու համար»,- հանդիպման սկզբում ասել է Չինաստանի ղեկավարը։ Նա ընդգծել է երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի, համագործակցության և կայուն հարաբերությունների անհրաժեշտությունը։

Հունիսին Բայդենն ի պատասխան լրագրողի հարցին՝ ասել էր, որ ինքն ու Սի Ձինպինը ընկերներ չեն, պարզապես վաղուց են ճանաչում իրար։ Սակայն երեքշաբթի հանդիպման ժամանակ ամերիկյան նախագահը նկարագրել է այն ոչ պաշտոնական և անկեղծ հարաբերությունները, որոնք իրեն կապում են չինացի պաշտոնակցի հետ։ Նա նաև նշել է իրենց բաժանող թեմաները և ասել, որ երկու երկրների միջև մրցակցությունը չպետք է վերածվի հակամարտության։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄխիթարյան․ Փողի համար չեմ ֆուտբոլում, այլապես կխաղայի Ռուսաստանում
Հաջորդ հոդվածըԵԱ․ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Գերմանիայի հետ