Բայդենի վարչակազմը պաշտպանել է ՌԴ սառեցված ակտիվների բռնագրավման մասին օրենքը

340

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պաշտպանում է այն օրենքը, որը թույլ կտա բռնագրավել Արևմուտքում Ռուսաստանի մոտավորապես 300 մլրդ դոլար սառեցված ակտիվները։

Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Ազգային անվտանգության խորհրդի փաստաթղթին։

Այդ միջոցները նախատեսվում են օգտագործելու Ուկրաինայի վերականգնման համար։ Փաստաթղթում, որը ԱՄՆ ազգային անվտանգության խուրհուրդն ուղարկել է Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովին, ասվում է, որ վարչակազմը «սկզբունքորեն» ողջունում է օրինագիծը, որը թույլ է տալիս բռնագրավել ռուսաստանյան ակտիվները։

Bloomberg-ը նշում է, որ Բայդենը որոշել է պաշտպանել այդ քայլը այն բանից հետո, երբ Կոնգրեսում հանրապետականները արգելափակեցին Կիևի օգնության նոր փաթեթը։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում առաջին անգամ մահապատիժ կիրականացվի մաքուր ազոտի օգնությամբ
Հաջորդ հոդվածըՊերեսն ու Անչելոտին քննարկել են «Ռեալի» ձմեռային տրանսֆերային հարցերը