Բայդենի և Զելենսկու հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին

834

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի կմեկնի ԱՄՆ, որտեղ  սեպտեմբերի 1-ին տեղի կունենա նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Ուկրաինայի նախագահ հետ ամերիկյան առաջնորդի հանդիպման հետաձգումը կապված է Բայդենի ինքնազգացողության  և ներքաղաքական օրակարգի առաջնահերթության հետ, կարծում է քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը։

«Որքանով ես եմ տեղյակ՝ հետաձգումը կապված է ԱՄՆ նախագահի ինքնազգացողության հետ։ Նա տարեց մարդ է, այդ ամենը, ինչ այժմ տեղի է ունենում, շատ բարդ է։ Նրա համար դժվար է։ Դա բոլորն էլ տեսան, երբ Բայդենը ննջել էր Իսրայելի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ։ Նրա համար իսկապես դժվար է՝ նման տեմպ ու նման պատասխանատվություն»,- նշել է Սուզդալցևը։

Փորձագետի կարծիքով՝ Բայդենը ջանում է ինչ-որ կերպ կարգավորել իրավիճակը, դրա համար էլ Զելենսկու հետ հանդիպումը հետաձգվել է։ Ըստ Սուզդալցևի՝ Վաշինգտոնը հասկանում է, որ Կիևը ոչ մի տեղ չի փախչի, բայց նաև հասկանում է, որ Զելենսկու հետ հանդիպումը ներկա պահին պակաս կարևոր է, քան ներքաղաքական իրավիճակն ԱՄՆ-ում։ «Ինչքան գիտենք՝ իրադրությունն Աֆղանստանում չափազանց լուրջ ներքաղաքական ճգնաժամ է հարուցել ԱՄՆ-ում։ Զելենսկին կարող է ընդամենն սպասել ընդունելության՝ ոչ ավելին»,- ասել է փորձագետը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹալիբները կալանավորել են Աֆղանստանի աստվածաբանների խորհրդի նախկին ղեկավարին
Հաջորդ հոդվածըԵՄ-ն աջակցություն կցուցաբերի Աֆղանստանի հարևան երկրներին՝ փախստականներ ընդունելու համար