Բայդենն առաջարկում է խթանել պատվաստումները

582

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նահանգներին առաջարկել է  կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին ներարկում ստացող յուրաքանչյուր քաղաքացու վճարել 100 դոլար՝ պատվաստման գործընթացը խթանելու համար։

«Մարդիկ շարունակում են մեռնել, մահանում են նրանք, ովքեր կարող էին խուսափել դրանից»,- հայտարարել է նախագահը։

Փողը կհատկացվի համավարակից տուժածների օգնության հիմնադրամից՝ 1,9 տրիլիոն դոլարի չափով։

Բայդենը նաև նոր կոշտ պահանջներ է ներկայացրել դաշնային կազմակերպությունների աշխատողների պատվաստման վերաբերյալ, այդ կազմակերպություններում մոտավորապես 2 միլիոն մարդ է աշխատում, և դա՝ զինծառայողներին չհաշված։ Նոր կանոնների համաձայն՝ այդ բոլոր աշխատողները պետք է պատվաստման վերաբերյալ տեղեկանք ներկայացնեն կամ պարբերաբար թեստ հանձնեն ու մշտապես դիմակ կրեն։

Բայդենի ելույթից քիչ անց Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկացի մեկուկես միլիոն զինվորականների համար նույնպես պատվաստումը պարտադիր կդառնա։

Պաշտոնական տվյալներով՝ այժմ ԱՄՆ-ում լրիվ պատվաստում է ստացել գրեթե բնակչության կեսը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՋոկովիչը երրորդ անգամ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում է
Հաջորդ հոդվածըՏոկիո-2020․ Թենիսի կանանց մենախաղի եզրափակիչի զույգը հայտնի է