Բայդեն․Օդապարիկի միջադեպը ԱՄՆ ազգային անվտանգության լուրջ խախտում չէ

383

Չինական օդապարիկը, որ ներխուժել էր ԱՄՆ օդային տարածք, խախտել է միջազգային օրենքները, սակայն ընդհանուր առմամբ՝ այդ միջադեպը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության լուրջ խախտում չէ։

Այդ մասին  ամերիկյան նախագահ  Ջո Բայդենը հայտարարել է իսպանալեզու Telemundo հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ամեն դեպքում՝ դա լուրջ խախտում չէ։ Իհարկե, դա միջազգային իրավունքի և մեր օդային տարածքի խախտում է։ Ինչ վերաբերում է մեր օդային տարածքին՝ այնտեղ մենք անում ենք՝ ինչ ուզում ենք»,- նշել է Բայդենը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱվստրալիան հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին
Հաջորդ հոդվածըՆյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը Կուինջիին ճանաչել է ուկրաինացի նկարիչ