ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում հավաստիացրել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել ռազմական օգնություն տրամադրել Կիևին, ներառյալ «հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի» մատակարարումը, ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Ըստ փաստաթղթի՝ խոսակցությունը տեղի է ունեցել Ռուսաստանից Ուկրաինայի էներգետիկայի, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին լայնածավալ հարվածներ հասցնելու կապակցությամբ՝ ի պատասխան Ղրիմի կամրջի վրա Կիևի իշխանությունների իրականացրած ահաբեկչական գործողության։
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ նախագահը դատապարտել է Ուկրաինայի, այդ թվում՝ Կիևի հրթիռակոծությունը Ռուսաստանից և նշել, որ դրանք «անիմաստ գրոհներ են»։
Փոխանցում է tass.ru-ն։