Բայդեն․ Թրամփը շատ հարցերում համաձայն է Մոսկվայի հետ

328

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ենթադրում է, որ իր նախորդը՝ Դոնալդ Թրամփը, շատ հարցերում համաձայն է Ռուսաստանի հետ։

Ամերիկյան վարչակազմի ղեկավարն այսպիսի կարծիք է հայտնել Մերիլենդ նահանգում ընտրապայքարի համար միջոցների հանգանակման  նպատակով կազմակերպված ընդունելության ժամանակ։

«Այս հանգստյան օրերին Թրամփը պաշտպանել է իր վաղեմի բարեկամ Վլադիմիր Պուտինին։ Նա նույնիսկ նրանից մեջբերում է արել այս հանգստյան օրերին։ Դա զարմանալի չէ։ Ի վերջո՝ շատ համաձայնություններ կան Մոսկվայի և Մար-ա-Լագոյի ( Թրամփի կալվածքը Ֆլորիդա նահանգում) միջև»,- հայտարարել է Բայդենը։

Թրամփը դեկտեմբերի 16-ին Նյու-Հեմփշիրում ելույթի ժամանակ Ռուսաստանի ղեկավարից մեջբերում է արել այն մասին, թե ԱՄՆ-ում դեպքերը «ցույց են տալիս ամերիկյան քաղաքական համակարգի ողջ փտածությունը, որը չի կարող հավակնել, թե կարող է ուրիշներին դեմոկրատիա ուսուցանել»։

Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Բայդենը նաև հայտարարել է․ «Ամենամեծ սպառնալիքը, որ ներկայացնում է Թրամփը՝ սպառնալիքն է մեր դեմոկրատիայի դեմ»։ «Նրա օգտագոծած արտահայտությունները հիշեցնում են նրանց մասին, ովքեր 1930-ականների Գերմանիայում էին։ Նա իր դեմ հանդես եկողներին անվանում է մակաբույծներ։ Նա կրկին հայտարարել է, թե մեր երկրի արյունը թունավորում են։ Նույնիսկ պահպանողական հանրապետականներն են դրա վերաբերյալ արտահայտվել»,- հավելել է ԱՄՆ առաջնորդը։

Նախորդ հոդվածըFIFPro-ն FIFA-ին հորդորել է վերանայել ակումբային ԱԱ-ի ընդլայնումը եւ մտածել ֆուտբոլիստների առողջության մասին
Հաջորդ հոդվածըՊուտին․ Կիևը բացահայտորեն բռնել է ահաբեկության ճանապարհը