Բայդեն․ Վիճարկելի են ՌԴ-ից Լեհաստանին հարվածելու մասին պնդումները

165

Նախնական տվյալները վիճարկում են այն պնդումները, թե Լեհաստանում ընկած հրթիռն արձակվել է Ռուսաստանից, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Նախնական տեղեկություններ կան, որոնք դա վիճարկում են։ Ես դա չեմ ուզում ասել, քանի դեռ մենք ամեն ինչ չենք հետաքննել»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե «արդյո՞ք շուտ չի ասել, որ հրթիռն արձակվել է Ռուսաստանից»։

«Ըստ հետագծի՝ քիչ հավանական է, որ հրթիռն արձակվել է Ռուսաստանից, բայց մենք դեռ կտեսնենք»,- հավելել է ամերիկյան առաջնորդը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ի երկրների դեսպանների հավաքը կկայանա Բրյուսելում
Հաջորդ հոդվածըԴուդա․ Հստակ տվյալներ չկան, թե ով է արձակել հրթիռը