ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Քաբուլից տարհանումը կշարունակվի մինչև նախատեսված ժամկետը՝ օգոստոսի 31-ը՝ չնայած հինգշաբթի մահապարտների իրականացրած երկու պայթյունների՝ ոպես հիմնավորում օդանավակայանի շուրջ ահաբեկչության բավական բարձր հավանականության։
Մահապարտներն իրենց պայթեցրել են օդնավակայանի մուտքերից մեկի մոտ հավաքված ամբոխի մեջ։ Քաբուլի հիվանդանոցներից ստացված նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 90 մարդ, մոտավորապես 150 հոգի վնասվածքներ են ստացել։ Մուտքը հսկող ամերիկացի զինվորականների՝ հիմնականում ծովային հետևակայինների շրջանում զոհերի թիվը 13 է, վիրավորվել է 18 զինվորական։
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, ավելի ճիշտ՝ դրա աֆղանստանյան ճյուղը՝ «Իսլամական պետություն- Խորասան»։ Հենց դրա կողմից էլ սպասվում էին հարձակումներ։
Բայդենը խոստացել է պատասխանել ԻՊ-ի այդ հարձակմանը, գտնել դրան առնչվող մարդկանց՝ որտեղ էլ նրանք լինեն, և «ստիպել, որ լաց լինեն»։
Ահաբեկչական գործողությունը նաև ցույց է տվել, թե տարհանումն ինչ աստիճանի է կախված թալիբներից։ Հինգշաբթի երեկոյան մամուլի ասուլիսում Բայդենը չի հերքել այն տեղեկությունները, թե ամերիկացի զինվորականները թալիբներին են փոխանցել այն աֆղանստանցիների ցուցակները, որոնք ամերիկյան վիզա ունեն, որպեսզի նրանց թույլ տրվի օդանավակայան գալ։
Հինգշաբթի երեկոյան Սպիտակ տունը տեղեկացրել է, որ օգոստոսի 14-ից, երբ սկսվել է զանգվածային տարհանումը Քաբուլից,, Աֆղանստանից դուրս է բերվել 100 100 մարդ։
Փոխանցում է BBC-ն։