‘
Եթե Միացյալ Նահանգները դուրս գա Իրանի միջուկային ծրագրի միջազգային համաձայնագրից, դա կհանգեցնի հենց ԱՄՆ-ի մեկուսացմանը: Հինգշաբթի նման կարծիք է հայտնել երկրի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:
«Իրանի հետ գործարքը պայմանագիր չէ սոսկ Միացյալ Նահանգների հետ, դրանում մասնակցում են նաև «վեցյակի» երկրները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Գերմանիա): Այդ գործարքից միանձնյա դուրս գալը Իրանի մեկուսացմանը չի հանգեցնի, այն կմեկուսացնի Ամերիկայի Միացյալ Նահանգներին»,- կարծում է Բայդենը:
Նա հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ն «հաստատում է Իրանի կողմից պայմանագրի կատարումը, Թրամփի վարչակազմը նույնպես արդեն երկու անգամ հաստատել է դա»:
Բայդենը նաև նշել է, որ Իրանի հետ պայմանագիրն ուղղված է բացառապես նրա միջուկային ծրագրի սահմանափակմանը, և Սպիտակ տունը Թեհրանին հակազդելու համար կարող է հակաքայլեր անել այլ ոլորտներում:
Փոխանցում է tass.ru-ն:
‘