‘«Բայերի» հարձակվողը ներողություն է խնդրում գոլ-ուրվականի համար (տեսանյութ)’

962

«Հոֆենհայմ» — «Բայեր» (1:2) խաղին վերջինիս հարձակվող Շտեֆան Քիսլինգը դարպասի հետևից գոլ խփեց, որը խաղի գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը հաշվեց: Այդ գոլն էլ հաղթանակ բերեց «Բայերին»: Սակայն խաղից հետո Քիսլինգը ներողություն է խնդրել երկրպագուներից իր «գոլ-ուրվականի» համար՝ ասելով, որ նման կերպ հաղթելը լավ չէ:

«Հարգելի երկրպագուներ, ընկերներ, և բոլոր նրանք, ովքեր ինձ անձամբ են գրել: Ես կարող եմ հասկանալ ձեր արձագանքը, ինքս էլ եմ տխուր: Տեսակրկնությունները նայելով՝ հստակ տեսնում եմ. գոլ չէր եղել: Խաղի ժամանակ ես գլուխս էի թափահարում և չէի կարող հասկանալ, արդյոք գնդակը ճիշտ մտավ դարպաս, թե՝ ոչ: Ինչ-որ կերպ գնդակը հայտնվեց դարպասում: Հենց դա էլ ես ասացի մրցավարին:

Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր սպորտային երկրպագուներից: Այսպես հաղթելը լավ չէ: Մեր ակումբում արդարությունը բարձր  է գնահատվում, այն անձամբ ինձ համար էլ է կարևոր»,- Քիսլինգի խոսքերն է մեջբերում football 365-ը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցիները «ջարդել» են ՀՀԿ-ի կայքը’
Հաջորդ հոդվածը‘Ֆլեշի Բարսեղը փորձում է ճնշել շինարարության դեմ պայքարողներին ‘