‘«Բայեր» — «Բորուսիա Դ.». Ռոջեր Շմիդտը որակազրկվեց 5 խաղով’

841

Լեւերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը որակազրկվել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 5 խաղով, գրում է Bild-ը:

Գերմանացի մասնագետը պատժվել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 22-րդ տուրի խաղում դրսեւորած վարքի համար: Լեւերկուզենում կայացած եւ «Բորուսիայի» հաղթանակով ավարտված խաղը երկրորդ խաղակեսում դադարեցվել էր, քանի որ Շմիդտը հեռացվելուց հետո չէր ցանկանում լքել պահեստայինների նստարանը: Որակազրկվելուց բացի, նա նաեւ տուգանվել է 20 հազար եվրո:

48-ամյա մարզիչը ներողություն էր խնդրել միջադեպի համար, սակայն դա չի մեղմացրել նրա պատիժը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյու. «Ինձ համար ավելի լավ կլինի նոր ակումբում սկսել աշխատանքս նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ»’
Հաջորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչ.«Կցանկանայի աշխատել Զիդանի հետ»’