Բայղուշներից պրծում չկա. ՉԻ

857

ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Ողորմելի մանիֆեստ» հոդվածը, որը հրապարակվել էր երեկ, նշել է, թե չի ցանկանում անդրադառնալ առաջին նախագահի արած հայտարարությանը, որովհետև այն պտուղները, որոնք հիմա քաղում ենք, դա հենց Տեր-Պետրոսյանի «փայլուն» քաղաքական մտքերի արդյունքն է։

«Այսօր, որ Հայաստանում ունենք նման վարչապետ, դա ևս իր «փայլուն» քաղաքական մտքերի արդյունքում դաստիարակված, մեծացած քաղաքական գործիչ է»:

«ՉԻ». Մենք վաղուց ենք հասկացել, որ այս կինը արդեն Լևոն անունը լսելիս հոգեխանգարմունքի մեջ է ընկնում, էլ ուր մնաց՝ Տեր-Պետրոսյանի մտքերը լսելիս:

Ամենաապշեցուցիչը գիտե՞ք որն է. որ այս տիկինը ծայրից ծայր հաստատել է Տեր-Պետրոսյանի խոսքերը: Այսինքն՝ տարբեր ոլորտների մի խումբ գործիչներ հայտարարություն էին տարածել, Առաջին նախագահն էլ մեկնաբանել էր, որ իմաստ չի տեսնում այդ հայտարարությանն անդրադառնալու, «քանի որ նրանում կա ամեն ինչ, բացի քաղաքական մտքից»: 

Ու ի՞նչ է ասում Մետաքսե Հակոբյանը. որ երբ իրեն առաջարկել են միանալ այդ հայտարարությանն, այնտեղ քաղաքական միտք չի փնտրել։ «Ես նայել եմ մարդկանց մտահոգությունն՝ այն, որ այսօր գիտնականներ, արվեստի գործիչներ, հասարակական գործիչներ մտահոգված են, և դա հենց իրենց հայտարարությունն էր։ Այսօր ես ցանկացած հայտարարության մեջ չեմ փնտրելու քաղաքական միտք»: Բա Տեր-Պետրոսյանն էլ հենց դա է ասել, այդ հայտարարության մեջ միտք չկա: 

Ու այս կինը քաղաքական գործիչ է համարվում, պատգամավոր է: Բայց պատրաստ է միանալ ցանկացած միտք չպարունակող հայտարարության, մենակ թե մեջը մտահոգություն լինի: Այսինքն՝ վաղը կարող է միանալ մի հայտարարության, որտեղ մտահոգություն է հայտնվում, որ պինգվինները Անտարկտիդայում մրսում են: Դե, եթե մտահոգություն է, ինչի՞ չմիանալ որ: 

Մի կողմից՝ մարդ ցանկանում է չմեկնաբանել արցախցի պատգամավորի մտքերը, չնայած՝ ո՞ւր է այնտեղ միտք, «էշն ի՞նչ գիտի, նուշն ինչ է», բայց դե մյուս կողմից էլ՝ ասում ես. ախր այն պտուղները, որոնք հիմա քաղում ենք, հենց սրանց «մտավոր» գործունեության արգասիքն է, երբ 20 տարի իրենց տգիտությամբ, իբր «ոչմիթիզականությամբ» մաշեցրին Հայաստանն ու Արցախը, ու այդքանից հետո էլ չխերվան: Սրանց՝ ասած-չասած, մեկ է, հոգեխանգարմունքի վիճակից դուրս եկողը չեն: 

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըՎահրամ Աթանեսյան. Ի լուր Ռուբեն Մելքոնյանի
Հաջորդ հոդվածը«Ռեալը» 35-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն (տեսանյութ)