‘Բայց մեր Սերժը հեչ չի փոխվում. Սարգսյանի վիլնյուսյան այցի ֆեյսբուքյան արձագանքները ‘

1870

Սերժ Սարգսյանի վիլնյուսյան ոչ միանշանակ այցը լայն արձագանք է առաջացրել Ֆեյսբուքում, որտեղ քաղաքացիները տարատեսակ ուշագրավ մեկնաբանություններով են հանդես գալիս: Ներկայացնում ենք ֆեյսբուքյան արձագանքներից մի քանի գրառում:

Արեգնազ Մանուկյան

Հարց. կարո՞ղ էր արդյոք Սերժ Սարգսյանը չբարևել Իլհամ Ալիևին։ Պատասխան. իհարկե՛ կարող էր։ Ստեղ են ասել՝ նախիրը մտավ, էշի ճակատը պաչեց։ Տո ասա՝ այ հարգարժան «նախագահ», բա արժե՞ր ծանր տեղը թեթևացնել ու մեկ անգամ ևս նվաստանալ «կակոյ նիբուծ» Ալիևի մոտ։ Ասա արհամարհեիր ու անցնեիր, էլի։ Քեզ ո՞վ բան կասեր։ Բայց չէէէէէէէէէ, նախաձեռնողական նախագահը պիտի անպաճուճորեն բարևեր թշնամուն, րոպե առաջ պիտի նվաստանար նրա մոտ, բա «և՛ և՛»–ի քաղաքականությունը հենց էդպես են վարում։ Նվաստանալ, նվաստանալ մինչև վերջ ու հրճվել, հրճվել այդ նվաստացումից մինչև վերջ։

Հարութ Ուլոյան

Մի քանի օր առաջ որոշ մարդիկ ոգևորվել էին, որ Սերժի ու Ալիևի հանդիպման ժամանակ ձեռքսեղմում «չէր եղել»… ու ոգևերված լուրջ քաղաքական գնահատականներ էին տալիս էդ առթիվ : Հիմա ի՞նչ եք անելու… Սերժը ոգևորված, սեփական նախաձեռնությամբ ձեռք ա մեկնում Ալիևին… Ստե՞ղ էլ Սերժը գցեց ձեզ… : Դե էս առթիվ էլ քաղաքական գնահատականներ տվեք: Չէ… հիմա քաղաքական գնահատականը էն ա, որ Սերժի ելույթը հայերեն լեզվով ա եղել:

Գրիքոր Աթանեսյան

Բայց մեր Սերժը հեչ չի փոխվում: Գյուլի հետ ֆուտբոլ դիտելիս ուրախանում էր, երբ մեր տղերքին գոլ էին խփում, հիմա էլ Վիլնյուսում ուրախանում է, երբ Ալիևին հնարավորություն ունի բարև տա: Ու սա մեր երկրի ֆորմալ նախագահն է:

Առաքել Սեմիրջյան

Բան չունեմ ասելու՝ մարդ ա կարա օտար լեզու չիմանա, բայց մի տեսակ նենց խղճալի վիճակում են հայտնվում էն նախագահները, ովքեր առանց թարգմանչի ընկնում են մի միջավայր, որտեղ բոլորը իրար հետ տարբեր լեզուներով շփվում են, իսկ ինքը միայնակ կանգնած, որևէ բառ չհասկանալով պարզապես մանթոյից ժպտում է, իսկ մնացած նախագահներն էլ այդ փաստը նկատելով՝ իրար աչքով-ունքով են անում ու ծիծաղում, այդ մոլորված մարդու վիճակի վրա…

Մհեր Ղալեչյան

Նախագահականից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի այցը Վիլնյուսում հաջող է անցնում: Գագաթաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանը արժանացել է ներկաներից 8-ի մեղրածոր ժպիտի, ընդամենը 2 թարս հայացքի եւ 48 անտարբեր կամ չեզոք վերաբերմունքի, ինչը Սերժ Սարգսյանի հանդեպ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքի վառ վկայությունն է…

Սատանիկ Պսատանիկ

Մտածում եմ, որ արժի Սերժի վրա մի հատ բեյջ կախել։ Կարող ա՝ տեղը չեն բերել, որ էդ էլ ա նախագահացու։

Դավիթ Ասատրյան

էս Սերժին Վիլնյուսում լսել եմ՝ սկի Սերժի տեղ չեն դնում, հա՞:

Արո Սարդարյան

Վայ պրոբտ մեռնի, հա՜…
Ոնց որ դեբիլիկը լինի, որ լիքը մարդկանց մեջ մի ծանոթ ա տեսնում, վազում ա մոտը, բարևում, ու հիմար ժպիտով կողք ու բոլորն ա նայում, տեսնի ինչ ա տեղի ունենում…
Բա դու էդ արժանիքները ունե՞ս, որ ներկայացնում ես աշխարհի ամենալավ ազգերից մեկին, եթե ոչ՝ ամենալավին….

Սուրեն Նազինյան

Վեր կաց, տղա ջան, վեր կաց` գնանք տուն` Ուլան Բատոր

Կարեն Թովմասյան

Գնացել ես Վիլնյուս, մենակ-մենակ, անտեսված ու արհամարված կանգնել ես, բոլորի ծիծաղը շարժել ես, Ալիևին բարևել ես, որ ի՞նչ անես:

Նախորդ հոդվածը‘Բուլղարիան Թուրքիայից սահմանազատվում է փշալարերի երեքմետրանոց պատով’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես են աչքերն ազդում լսողության, ուշադրության և համի ընկալման վրա’